Ադրբեջանը միջազգային օրենքին հակասող քաղաքականություն է վարում. Լարիսա Ալավերդյան
«Ադրբեջանը միջազգային օրենքին հակասող քաղաքականություն է վարում»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
Նրա խոսքով` Ադրբեջանը ստանում է մի նոր հնարավորություն՝ թափ տալ և պահանջել իր հանդեպ ունենալ հատուկ ուշադրություն: Բանախոսը մեկնաբանել է պաշտոնական Բաքվի դժգոհություններն ամերիկացի համանախագահի շուրջ, թե իբր վերջինս հայամետ դիրքորոշում է արտահայտում:
Լ. Ալավերդյանի խոսքով` Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը նաև Իրանի և Թուրքմենստանի հանդեպ, անպայման չէ, որ հաջողությամբ ավարտվի: «Ադրբեջանը սխալ քաղաքականություն է որդեգրել: Արցախն ունի այն ուժը, որպեսզի համարժեք պատասխան տա, բայց Ադրբեջանը կարող է դիմել ավանտյուրիզմի»,- ասաց նա: