Այսօր «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչն է. Արամ Mp3-ը հանդես կգա առաջին համարի ներքո
Այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը: Մեր ներկայացուցիչը` Արամ Mp3-ը, ևս ելույթ կունենա առաջին կիսաեզրափակչում` առաջին համարի ներքո:
Առաջին կիսաեզրափակչում ելույթ կունենան նաև Լատվիայի, Էստոնիայի, Շվեդիայի, Իսլանդիայի, Ալբանիայի, Ռուսատանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Բելգիայի, Մոլդովայի, Պորտուգալիայի, Նիդեռլանդների, Մոնտենեգրոյի, Հունգարիայի ներկայացուցիչները:
Հիշեցնենք, որ երկրորդ կիսաեզրափակիչ փուլը կկայանա մայիսի 8-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 10-ին: