Ադրբեջանցի զինվորը կրակել է ինքն իր վրա
Հերթական միջադեպն է գրանցվել Ադրբեջանի բանակում: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն:
Փոխանցվում է, որ դեպքը գրանցվել է Արբեջանի N զորամասում: Համաձայն տեղեկության` Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զինծառայող Ռասուլ Քյամրան Ռաֆիգ օղլուն, համաձայն պաշտոնական վարկածի, խախտելով անվտանգության կանոնները, ազդանշանային ատրճանակից կրակ է բացել և վիրավորել ոտքը։
Դեպքի առնչությամբ անց է կացվում հետաքննություն: