Այսօր ծնվել է գերմանացի փիլիսոփա Կարլ Մարքսը
Կարլ Հենրիխ Մարքս (գերմաներեն՝ Karl Heinrich Marx) (մայիսի 5, 1818 - մարտի 14, 1883) գերմանացի փիլիսոփա, տնտեսագետ, համայնավար, Մարքսիզմի հիմնադիրը։
Մարքսիզմը տեսություն և քաղաքական պրակտիկա է, որը ծագում է Կառլ Մարքսի և Ֆրիդրիխ Էնգելսի աշխատանքներից։ Ամեն քաղաքական պրակտիկա և տեսություն, որը հիմնվել է Մարքսի և Էնգելսի մեկնարանումների վրա, կարող է կոչվել Մարքսիզմ, որ բովանդակում է քաղաքական մտածողությունների տարբեր ձևեր՝ համայնավարության նման։
Մարքսի ստեղծագործական կյանքում առանձնացվում է երկու ժամանակաշրջաններ.
Վաղ Մարքս՝ նրա ուշադրության կենտրոնում է օտարականացման խնդիրը և դրա հաղթահարման ճանապարհները հեղափոխական պրակտիկայի ընթացքում։ Օտարացումից ազատ հասարակությունը Մարքսը անվանում է կոմունիզմ։
Ուշ Մարքս՝ Ուշադրության կենտրոնում է համաշխարհային պատմության մեջ տնտեսական մեխանիզմների բացահայտումը («հիմք»), որոնց վրա կառուցվում է հասարակության հոգևոր կյանքը («գաղափարախոսություն»)։ Մարդը ընկալվում է որպես արտադրողական գործունեության ապրանք և որպես հասարակական հարաբերությունների համախումբ։
Կարլ Մարքսի գաղափարները մեծ ազդեցություն են թողել ժամանակակիցների և հետագա սերունդների վրա։ Նրա հիմնական գաղափարն է՝արդյունաբերական հասարակությանը պետք է հաջորդի սոցիալիստական և ապա կոմունիստական հասարակարգ։ Այդ գաղափարը հիմնավորելու համար գրել է տասնյակ հատորներ։ Առավել հայտնի է նրա «Կապիտալ» աշխատությունը։