Հայրիկյանի առողջական վիճակը վատացել է
ԱԻՄ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է: Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում՝ Պարույր Հայրիկյանի օգնական Վրեժ Զատիկյանն ասաց, որ Պարույր Հայրիկյանը խնդրել է իր առողջության մասին չխոսել և որևէ տվյալ չհաղորդել: Այնուամենայնիվ, նա ասաց, որ Հայրիկյանը պետք է հետազոտվի հիվանդանոցում առողջական վիճակի մասին մանրամասներ պարզելու համար: Նա հաստատեց այն լուրը, որ նախագահի թեկնածուի վիճակը կտրուկ վատացել է և քարոզարշավի շրջանակներում Լոռու մարզ նրա այցը հետաձգվել է: