Այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ-2014» երգի մրցույթի բացման արարողությունը
Այսօր կտրվի «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթի մեկնարկը: Դանիայի մայրաքաղաքում տեղի կունենա բացման արարողությունը:
Հիշեցնենք, որ այս տարի մրցույթին մասնակցում է 37 երկիր: Առաջին կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 6-ի, իսկ երկրորդը` մայիսի 8-ին: Եզրափակիչը' մայիսի 10-ին:
Հիշեցնենք, որ Հայաստանն այս տարի ներկայացնում է Արամ Mp3-ը, ով ելույթ կունենա առաջին կիսաեզրափակչում՝ 1-ին համարի ներքո: