Անթալիայում վթարի է ենթարկվել ռուս զբոսաշրջիկների ավտոբուսը
10 զբոսաշրջիկ, որոնց թվում կա նաև 6 ռուս, տուժել են Անթալիայում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով: Մեկ ՌԴ քաղաքացի մահացել է: Այս մասին հայտնում է Rambler.ru-ն` հղում անելով Թուրքիայում ՌԴ դեսպան Ալեքսադր Տոլստոպլյատենկոյի հայտարարությանը:
Նրա խոսքով` այդ ճանապարհորդությունը պատկանում էր «Prince group» ընկերությանը: Նրեկա պահին տուժածները գտնվում են հիվանդանոցում, իսկ դեսպանատունը փորձում է պարզել տուժածների անունները:
Տեղական իշխանությունները սկսել են ուսումնասիրել կատարված ու սկսել հետաքննություն: Ըստ նախնական տվյալների` վարորդը կորցրել է ղեկի կառավարումը: