Դիետա մանրաթելերի միջոցով
1. Նվազեցնում է ախորժակը։ Մանրաթելերի շնորհիվ սնունդն օրգանիզմում ավելի երկար է մնում, ինչի արդյունքում էլ հագեցածության զգացումը երկար է պահպանվում:
2. Նպաստում է ավելորդ քաշի նվազմանը։ Մանրաթելերով հարուստ սնունդը քիչ կալորիա է պարունակում: Բացի այդ, նման սնունդը հարկավոր է ավելի երկար ծամել, ինչն ավելի շուտ է հագեցնում:
3. Կարգավորված կղանք։ Մանրաթելերը փափկեցնում են կղանքն ու մեծացնում արտաթորության ծավալը:
4. Կարգավորում է արյան մեջ շաքարի բաղադրությունը։ Մանրաթելերը դանդաղեցնում են արյան կողմից շաքարի ներծծման գործընթացը, ինչն օգնում է շաքարախտով հիվանդ մարդկանց վերահսկել շաքարի քանակն արյան մեջ: