Մուստաֆա Քեմալի դյոնմե լինելու մասին տեղեկությունները միշտ էլ եղել են շրջանառության մեջ
«Մոդուս վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար
Մուստաֆա Քեմալի դյոնմե լինելու մասին տեղեկությունները միշտ էլ եղել են շրջանառության մեջ: Քեմալի մասին սկզբնական հրապարակումների մեջ այդ փաստը մշտապես հիշատակվել է:
Օրինակ, Առաջին համաշխարհային պատերազմի մասին առաջին իսկ լուրջ աշխատությունը՝ բրիտանական հեղինակավոր Թայմս օրաթերթի կողմից 1915-1922թթ. հրատարակված 22 հատորանոց «Պատերազմի պատմությունը» կոթողային երկասիրությունը չի ճանաչել այդ փաստը: Այն մասնավորապես գրում է.
«Մուստաֆա Քեմալը, ինչպես արդեն հաղորդել են ոմանք, ծագումով սալոնիկցի հրեա է, ազգայնական շարժմանը բացահայտորեն միացել է միայն 1919թ. հունիսին»:
Արևմտյան մեկ այլ հեղինակավոր հրատարակություն՝ այս անգամ ամերիկյան Լիթերարի Դայջեսթը, 1922-ին Քեմալին բնութագրում է որպես «ծագումով իսպանական հրեա, ծնունդով և դաստիարակությամբ ուղղահավատ մուսուլման»: