Միջուկային խաղաղ ծրագրի հարցում Իրանն իրավունք ունի գործարքներ կնքել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ հարկավոր է Իրանին ևս մեկ հնարավորություն ընձեռել: Ըստ Մերկելի՝ միջուկային խաղաղ ծրագրի հարցում Իրանն իրավունք ունի գործարքներ կնքել: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ եթե Իրանը շեղվի միջուկային գործարքի խաղաղ ուղուց, պատժամիջոցները կվերականգնվեն:
«Եթե Իրանը չկատարի իր պարտավորությունները և չպահպանի համաձայնագրի կետերը, այդ դեպքում մենք պատրաստ կլինենք վերականգնելու նախկինում կիրառված պատժամիջոցները: Սակայն մենք ամենից առաջ ցանկանում ենք Իրանին տալ այդ հնարավորությունը և բանակցություններ անցկացնել»,- ասել է նա: