Սուրբ Վալենտինն ու նրա սիրո խոստովանությունը
Սերն այն զգացմունքն է, որն ընդհանրապես արարում է հրաշքներ, որն արարում է նոր մարդիկ, ստեղծում է մարդկայնին մեծագույն արժեքներ: Ա. Մակարենկո
Այսօր սբ. Վալենտինի տոնն է, երիտասարդների ամենասիրած տոնը, որը ևս մեկ անգամ բոլոր սիրահարների սիրո խոստովանություն անելու առիթ է տալիս, հիշեցնելով, որ աշխարհի ամենագերհզոր ու անհաղթահարելի զգացմունքը մարդուն իշխում է բոլոր տարիքներում, հիշեցնելով, որ աշխարհը գեղեցիկ տեսնելու համար պետք է սիրել: Սուրբ Վալենտին տոնը նշվում է ի պատիվ Վալենտին քահանայի: Վալենտինի տոնը սկիզբ է առնում հին հռոմեական կայսրության ժամանակներից: Հռոմի կայսր Կլավդի 2-ը արգելում է երիտասարդներին ամուսնանալ՝ հանուն կայսրության առավել անձնվեր կռվելու համար: Կայսրից բոլորը սարսափում էին, միակ մարդը , որ խղճաց սիրահարներին քահանա Վալենտինն էր, նա գաղտնի ամուսնացնում է սիրահարներին, ինչն էլ նրա մահապատժի պատճառն է դառնում: Բանտում նա ծանոթանում է բանտապետի աղջկա՝ Ջուլիայի հետ, ում էլ սիրահարվում է: Բոլոր սիրահարներին գաղտնի ամուսնացնողը իր սիրած աղջկան ընդամենը նամակի միջոցով է կարողանում սիրո խոստովանություն անել: Նրան մահապատժի են ենթարկում 269թ. փետրվարի 14-ին: Այդ օրից ի վեր աշխարհի տարբեր երկրներում մեծ շուքով ու հավատով են նշում այս տոնը: Վերջին տարիներին այն նաև նշվում է Հայաստանում:
Շնորհավոր երիտասարդների սիրո տոնը, թող երբեք սիրո մեջ արգելքներ չլինեն, իսկ եթե լինեն էլ, թող Վալենտինը միշտ օգնության հասնի, չէ որ մարդկանց սերը նվաճելու ամենաճիշտ միջոցը նրանց սիրելն է: