Ադրբեջանցի գեներալը փախել է Ռուսաստան
Ադրբեջանի բանակի գեներալներից մեկը փախել է Ռուսաստան: Այս մասին հայտնում է «Азадлыг» թերթը:
Թերթը պնդում է, որ ադրբեջանցի գեներալը դիմել է փախուստի, քանի որ խնդիրներ է ունեցել Գլխավոր շտաբի ղեկավար՝ Նաջմեդինով Սադիգովի հետ:
Փոխանցվում է, որ հերթական վիճաբանությունից հետո գեներալը հայտարարել է, որ այլևս չի կարող աշխատել նմանատիպ պայմաններում և լքում է երկիրը: Սակայն թերթը չի նշել, թե խոսքը որ գեներալի մասին է:
Նույն ժամանակ մեկ այլ աղբյուր հայտնել է, որ խոսքը գնում է գեներալ Բագիր Ֆատուլաևի մասին: