Մինչ օրս աշխարհի ամենաարագաշարժ ձուկը համարվում է առագաստ ձուկը
Մինչ օրս աշխարհի ամենաարագաշարժ ձուկը համարվում է առագաստ ձուկը: ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում անցկացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ այս ձկները 3 վայրկյանում 91 մետր են լողացել:
Աշխարհի ամենամեծ ձուկը կետ-շնաձուկն է: Այս ձկները հանդիպում են Խաղաղ, Հնդկական և Ատլանտյան օվկիանոսներում: Այս կենդանիները ունեն 12,65 մ երկարություն:
Ամենավտանգավոր ձկնատեսակ է համարվում պիրանիաները: Այս ձկները հանդիպում են Հարավային Ամերիկայում: Նրանք հարձակվում են ցանկացած կենդանու վրա, անկախ չափից: Բասոգիգաս տեսակի ձկները ամենախորը սուզվող ձկներն են: Նրանք սուզվում են 8000 մ: