Երազը օրգանիզմի այն յուրատեսակ վիճակն է, որը տիպիկ է մարդուն
Երազը օրգանիզմի այն յուրատեսակ վիճակն է, որը տիպիկ է մարդուն, շատ կենդանիներին, նույնիսկ միջատների որոշ տեսակների համար: Երազները հանդիսանում են մեր կյանքի բաղկացուցիչ մասերից մեկը: Երազներ տեսնում են մարդկանց մեծ մասը՝ նույնիսկ, եթե Ձեզ թվում է, որ Դուք չեք տեսնում:
Մարդը կարող է ուղղակի չհիշել իր երազը: Երազներ չեն տեսնում ի ծնե կույրերը: Նրանց երազները սահմանափակվում են հոտով, ձայներով, շոշափելիքով և համով: Կյանքի ընթացքում կուրացածները, ինչպես մարդկանց մեծ մասը՝ երազներ տեսնում են: Երազում մենք տեսնում ենք միայն այն մարդկանց դեմքերը, որոնց տեսել ենք կյանքում:
Մենք կարող ենք նրանց չճանաչել կամ չհիշել, բայց մենք նրանց արդեն տեսել ենք: Արթնանալուց մինչև 5 րոպեն, մարդը կարող է հիշել իր երազների մոտավորապես կեսը: Հետո միայն 10-րդ մասը: Մարդկանց մոտավորապես 12% տեսնում է բացառապես սև-սպիտակ երազներ: 25-ից ցածր տարիքային խմբի մոտ այդ տոկոսներն ավելի ցածր են:՝ 4.4%: