Շուրթերը սեղմելը համարվում է զայրույթի նշան
Սուտը մատնում է ամեն խոսքը կշռադատելը, խոսքի մեջ առկա դադարները, արտահայտվելիս նկատելի զգուշությունը և խոսքի ժամանակ քունքի և ունքերի լարվածությունը: Իսկ խոսելու ընթացքում հոնքերը վեր բարձրացնելը համարվում է անվստահության և սկեպտիցիզմի նշան դիմացինի հանդեպ:
Հայացքը նույնպես վերլուծում են սուտ բացահայտող վարպետները, որպեսզի պարզեն, թե ինչ կոնկրետ հույզ է զգում տվյալ պահին սուտասանը: Քանի որ, եթե հայացքը իջնում է ներքև ուրեմն դիմացինը տխրություն է զգում, եթե կողք' զզվանք, իսկ ներքև և կողք'մեղքի և ամոթի զգացում:
Շուրթերը սեղմելը համարվում է զայրույթի նշան: Աչքերի վերլուծությունը ստի բացահայտման մեջ միշտ էլ առաջնային դեր է ունեցել, քանի որ աչքերը մարդու հոգու հայելին են: