Ուղևորը ինքնաթիռում ծեծել է բորտ-ուղեկցորդներին
Սանկտ - Պետերբուրգ - Անթալի չվերթի ժամանակ ինքնաթիռում տեղի է ունեցել իրարանցում: Իրարանցումը ստեղծել է չվերթի ուղևորներից մեկը: BBC - ի հաղորդմամբ, ռուսաստանցի երիտասարդը հարբած է եղել և ծեծի է ենթարկել երեք բորտ-ուղեկցորդների, որոնցից մեկը կին է եղել:
Վերջինները լուրջ վնասվածքներ են ստացել: Ծեծկռտուքից վնասվածք ստացողները այժմ բուժօգնություն են ստանում: Նույն աղբյուրի հաղորդմամբ, իրարանցումը սկսվել է այն բանից հետո, երբ 29 - ամյա տղամարդը սկսել է նեղացնել կողքին նստած ուղևորներին և զանգվածային ծեծկռտուքի պատճառ է դարձել:
Ծեծկռտուքից անմիջապես հետո ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել, որից հետո տեղի իրավապահ մարմինները ձերբակալել են տղամարդուն: