Սլավյանսկ քաղաքի կայարաններից մեկում գնացքի ուղղությամբ ցուցարարները փորձել են հարձակում իրականացնել
Ուկրաինայում շարունակվում է լարված իրավիճակը: Սլավյանսկ քաղաքի կայարաններից մեկում գնացքի ուղղությամբ ցուցարարները փորձել են հարձակում իրականացնել: Երբ գնացքը փորձել է կանգնել, այդ պահին ցուցարարները առաջ են ընթացել և փորձել գրավել այն: Սակայն այդ պահին ուկրաինացի իրավապահներին հաջողվել է կասեցնել գործողությունները և անցնել հակագործողությունների:
Ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, «Տեղեկատվական դիմադրություն» խմբի ներկայացուցիչ Դմիտրի Տիմչուկը Facebook - ի իր էջում տարածել էր հայտարարություն, որտեղ նշել էր, որ անջատողականները փորձել են գրավել «Մոսկվա-Մարիուպոլ» ուղևորափոխադրող գնացքը: Նրա տեղեկություններով գործողությունների ընթացքում զոհեր և վիրավորներ չեն եղել:
BBC – ի հաղորդմամբ, Գլազունովան ընկերներին հեռախոսային հաղորդագրություն է գրել, որտեղ նշել է, որ իբր իրենց բռնել են անջատողականները: Ջիլիոն հասցրել է գործընկերներին հայտնել, որ իրեն և
Գլազունովային ուղարկել են Սլավյանսկում Ուկրաինայի անվտանգության ծառայության գրավված շենք: Նույն աղբյուրի հաղորդմամբ, անջատողականների ներկայացուցիչը, այնուամենայնիվ, հայտարարել է, որ ռուսամետ ակտիվիստները չեն առևանգել նրանց։