Թուրքիայում պատրաստվում են վերականգնել մահապատժի վերաբերյալ օրենքը
Թուրքիայի Սահմանադրությունում պատրաստվում են իրականացնել նոր փոփոխություններ: Փոփոխությունները վերաբերում են այն երևույթին, որ Թուրքիայում պատրաստվում են կրկին վերականգնել մահապատժի հոդվածը: Այս մասին լրագրողների հետ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարար Մեհմետ Մուեզինօղլին:
Ըստ նախարարի, այս պահին Թուրքիայի պետական մարմինները, ինչպես նաև՝ խորհրդարանը քննարկում են երկրում մահապատժի վերականգնման հարցը: Նախարարը նաև նշել է, որ այդ միջոցառումն անհրաժեշտ է համարվում, քանի որ վերջին երկու ամիսներին Թուրքիայի տարբեր քաղաքներում 4 երեխա է բռնաբարվել և սպանվել:
Թուրքական hyurriet.com – ի փոխանցմամբ, Թուրքիայում մահապատիժը հանվել է 2004 թ – ին, որի հիմնական նպատակն է եղել այդ կերպ մուտք գործել ԵՄ-ի կազմ: Իսկ այդ ամենը դիտվել է բարեփոխումների ծրագիր: