Տղամարդը սպառնացել է պայթեցնել թուրքական ինքնաթիռը
Նիկոսիա-Անկարա ինքնաթիռում ուղևորներից մեկը սպառնացել է պայթեցնել ինքնաթիռը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն` հղում անելով Hurriyet Daily News-ին: Փոխանցվում է, որ տղամարդը ստիպել է օդաչուին ինքնաթռը իջեցնել Ստամբուլում:
Տղամարդը փակվել էր ինքնաթիռի պետքարանում և սպառնացել պայթեցնել այն: Ինչպես տեղեկացվել էր< նա պարզապես ցանկացել էր մասնակցել մայիսմեկյան շքերթին:
Բարեբախտաբար, ինքնաթիռը վայրէջք էր կատարել և տուժողներ չեն եղել: Ներկա պահին տղամարդը ձերբակալված է: