Ադրբեջանի ԱԳՆ-ն ֆրանսիացի լրագրողին առանց պատճառաբանության արտաքսելու վերաբերյալ
Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Ֆրանսիական ITL հեռուստաընկերության մոսկովյան գրասենյակի թղթակից Իրինա Վոլոշինային արտաքսվելու մասին տեղեկություններին:
«Յուրաքանչյուր օտաերկրյա լրագրող, ով մեր երկրում պետք է ծավալի գործունեություն, նախ պետք է ստանա Ադրբեջանի ԱԳՆ-ի թույլտվությունը»,-հայտարարել էին Ադրբեջանի ԱԳՆ-ից:
Նշենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվայից Ադրբեջան է ժամանել Իրինա Վոլոշինան, ով իրավապաշտպան Լեյլա Յունուսի մասին հեռուստատեսային ռեպորտաժ պետք է պատրաստեր: