Ադրբեջանից արտաքսել են Ֆրանսիացի լրագրողի
Ադրբեջանից արտաքսել են Ֆրանսիացի լրագրողի: Այս մասին հայտնում է haqqin.az-ը:
Փոխանցվում է, որ Ֆրանսիական ITL հեռուստաընկերության մոսկովյան գրասենյակի թղթակից Իրինա Վոլոշինան առավոտյան ժամը 5-ի թռիչքով Ադրբեջան է ժամանել Մոսկվայից՝ իրավապաշտպան Լեյլա Յունուսի մասին հեռուստատեսային ռեպորտաժ պատրաստելու համար։
Սակայն, երբ հասել է սահմանային անցակետի մոտ, նրան կանգնեցրել և առանց բացատրության ետ են ուղարկել: Վոլոշինան Մոսկվա է վերադարձել ժամը 10։00-ի չվերթով։