Այսօր շնորհավորանքներ է ստանում Վլադիմիր Աբրահամյանը
Վլադիմիր Գուրգենի Աբրահամյանը ծնվել 1930թ.-ի մայիսի 1ին, հայ բանաստեղծ, թարգմանիչ, լրագրող, ԽՍՀՄ գրողների միության անդամ է 1957-ից։
Ծնվել է Ադրբեջանական ԽՍՀ Շամխորի շրջանի Լեռնային Ջագիր գյուղում։ 1953-ին ավարտել է Ադրբեջանի Վ. Լ. Լենինի անվան մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը։ Նույն թվականից էլ աշխատանքի է անցել Բաքվի «Կոմունիստ» (հայերեն) օրաթերթի խմբագրությունում, սկզբում որպես գրական աշխատող, 1965-81-ին՝ գրականության և արվեստի բաժնի վարիչ։ 1981-ից «Գրական Ադրբեջան» հանդեսի խմբագիրն է եղել։ Ադրբեջաներեն առանձին գրքով լույս է տեսել նրա «Ես իջել եմ լեռներից» բանաստեղծությունների ժողովածուն (Բաքու, 1975)։
Վ. Աբրահամյանի երկերի մատենագրություն
Բողբոջներ (բանաստեղծություններ), Բաքու, Ադրբեջանի պետական հրատարակչություն, 1959, 80 էջ։
Սարի շուշաններ (բանաստեղծություններ), Բաքու, Ադրբեջանի պետական հրատարակչություն, 1963, 64 էջ։
Կարոտ և կանչեր (բանաստեղծություններ), Բաքու, Ադրբեջանի պետական հրատարակչություն, 1966, 64 էջ։
Ես իջել եմ լեռներից (բանաստեղծություններ), Բաքու, Ադրբեջանի պետական հրատարակչություն, 1968, 104 էջ։
Ուրցի բույրը (բանաստեղծություններ), Բաքու, Ազերնեշր, 1972, 96 էջ։
Յոթ ծիածան (բանաստեղծություններ), Բաքու, Ադրբեջանի պետական հրատարակչություն, 1976, 216 էջ։
Աստղ լուսո (բանաստեղծություններ), Բաքու, «Յազըչը», 1983, 248 էջ։
Վ. Աբրահամյանի կատարած թարգմանությունները (ադրբեջաներենից)
Վագիֆ, Հատընտիր։ Ղոշմաներ, գազելներ, մուխամմազներ (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Վլ. Աբրահամյանը), Երևան, «Հայաստան», 1970, 151 էջ։
Աշուղ Ալեսկեր, Երգեր (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Վլ. Աբրահամյանը), Երևան, «Հայաստան», 1972, 107 էջ։
Նաբի Խազրի, Հովիտներ (բանաստեղծություններ և պոեմներ, որոնց մի մասը թարգմանել է Վլ. Աբրահամյանը), Երևան, «Հայաստան», 1974, 135 էջ։
Սուլեյման Ռուստամ, Չինարի (բանաստեղծությունների ժողովածու, որի մի մասը թարգմանել է Վլ. Աբրահամյանը), Երևան, «Հայաստան», 1976, 159 էջ։
Սամեդ Վուրղուն, Բանաստեղծություններ (ժողովածուի մի մասը թարգմանել է Վլ. Աբրահամյանը), Երևան, «Հայաստան», 1976, 123 էջ։
Եղբայրական ձայներ։ Սովետական նշանավոր գրողների ստեղծագործությունների ժողովածու (մի մասը թարգմանել է Վլ. Աբրահամյանը), Երևան, «Լույս», 1978, 294 էջ։
Խազարի երգը (ադրբեջանական պոեզիա), Բաքու, «Յազըչը», 1979, 136 էջ։
Խազարի երգը (ադրբեջանական պոեզիա, գրքի մեջ մտնող Մամեդ Ռահիմի, Կասում Կասումզադեի, Սոհրաբ Թահիրի, Այազ Վաֆալու բանաստեղծությունները թարգմանել է Վլ. Աբրահամյանը), Երևան, «Սովետական գրող», 1982։
Միրվարիդ Դիլբազի, Հայաստանը սրտիս մեջ (բանաստեղծությունների ժողովածու, որի հիմնական մասը թարգմանել է Վլ. Աբրահամյանը), Երևան, «Սովետական գրող», 1984, 40 էջ։
Operativ.am լրատվական կայքի աշխատակազմը միանում է շնորհավորանքներին, մաղթում հոբելյարին առողջություն և նորանոր հաջողություններ իր ստեղծագործական ուղում: