Ադրբեջանում 11-ամյա տղան ինքնասպանություն է գործել
Ադրբեջանի Գոբեկտալա գյուղում 6-րդ դասարանցին ինքնասպանություն է գործել: Այս մասին հայտնում է Milli.Az-ը:
Փոխանցվում է, որ ինքնասպանություն գործողը եղել է 11-ամյա Իստյամյալի Աբիշովը, ով սովորել է 6-րդ դասարանում: Նշվում է, որ տղան ինքնասպանություն է գործել, կախվելով իրենց այգու ծառից:
Ոստիկանությունից հայտնել են, որ դեպքի առընչությամբ հարուցվել է քրեական գործ: