Թուրքիայում գրանցվել է երկրաշարժ
Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Իզմիր քաղաքում գրանցվել է երկրաշարժ: Այս մասին հայտնում է Trend.az-ը:
Փոխանցվում է, որ երկրաշարժը եղել է 4,9 մագնիտուդ ուժգնությամբ: Նշվում է նաև, որ ցնցումները գրանցվել են Էգեյան ծովում։
Ըստ նախնական տեղեկությունների` ավերածություններ և տուժածներ չկան: