Ադրբեջանցի զինվորը կրակել է իր զինակցի վրա
Ադրբեջանի բանակում զինվորը կրակել է իր զինակցի վրա: Այս մասին հայտնում է haqqin.az-ը:
Փոխանցվում է, որ դեպքը տեղի է ունեցել N-ն զորամասում: Անվտանգության կանոները խախտելու հետևանքով Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ջավիդ Միրզոևը, պաշտոնական վարկածի համաձայն, կրակ է բացել իր ծառայակից Նասիմ Ռուսթամովի ուղղությամբ։ Տուժածին տեղափոխել են հոսպիտալ։
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաստատել է տեղեկությունը:
Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, ընթանում է հետաքննություն։