Ժաննա Ֆրիսկեի բուժման համար հավաքված գումարը փրկել է 7 երեխայի կյանք
Այս տարվա հունվար ամսից «Առաջին ալիքը»-ը «Русфонда»-ի հետ միասին գումար էր հավաքում երգչուհի Ժաննա Ֆրիսկեի բուժման համար: Վերջինս բուժման կուրս է անցնում ԱՄՆ-ում: Այս մասին հայտնում է 7days.ru-ն:
Այդ ակցիայի կազմակերպիչներին հաջողվել է հավաքել անհրաժեշտ գումարը, որը փոխանցվել է հիվանդ երեխաների բուժման հաշվին:
Այսօր` ապրիլի 29-ին, «Русской службе новостей»-ին տված հարցազրույցի ժամանակ «Русфонд»-ը հայտնել է, որ այն գումարները, որոնք հավաքվել էին Ժաննա Ֆրիսկեի բուժման համար, փրկել է 7 երեխայի կյանք: Երեխաներից մեկը 8 ամսական է:
Մոտակա ժամանակներս օգնություն կցուցաբերվի ևս մի քանի երեխայի: Բացի այդ մոտ 30 միլիոն գումար ուղարկվել է ռեզերվ: