Հույս ունեմ` հայերը կգնահատեն իմ քայլը. Էրդողան
1915թ. դեպքերը օգտագործվել են քաղաքական նպատակներով: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նա նշել է, որ Թուրքիան չի վախենում իր պատմությունից:
«Երկրները և մարդիկ, որոնք օգտագործում են 1915 թ. իրադարձությունները իրենց սեփական շահերի համար, պետք է պատրաստ լինեն հանդիպել իրենց սեփական պատմությանը»,- հայտարարել է Էրդողանը:
Էրդողանի խոսքով` Անկարան բարի կամքի նշան է արել Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ` հույս ունենալով, որ Երևանը այն կարող է գնահատել:
«Ազգը, որը դարձել է իր պատմության գերին, ունակ չէ կառուցել իր ապագան: Թուրքիան մեծ քաղաք է և նա չի վախենում իր պատմությունից»,- ընդգծել է Էրդողանը:
Նա նշել է, որ Թուրքիան պատրաստ է բացել իր բոլոր արխիվները: Նրա խոսքով` Երևանը նույնպես պետք է պատրաստ լինի հանդիպել իր պատմությանը: