Իտալացի հայտնի սաքսոֆոնիստ Ֆեդերիկո Մոնդելչը կարող է հայտնվել Ադրբեջանի «սև ցուցակում»
Երեկ հայտնի իտալացի սաքսոֆոնիստ Ֆեդերիկո Մոնդելչը համերգային ծրագիր է ունեցել Լեռնային Ղարաբաղի՝ «Երիտասարդական պալատում»: Այս նորությանը անդրադարձել է ադրբեջանական մամուլը. մասնավորապես` Modern.az կայքը գրում է.
«Իտալացի հայտնի սաքսոֆոնիստ Ֆեդերիկո Մոնդելչը երեկ ելույթ է ունեցել Ադրբեջանի «օկուպացված» տարածքում: Նա համարվում է առաջատար սաքսոֆոնիստներից մեկը:
Իտալիան բազմիցս ներկայացրել է սաքսոֆոնահարների փառատոններին՝ Գերմանիայում, Իտալիայում, Ճապոնիայում և ԱՄՆ-ում: 1990 թ. Մոնդեչը հանդես է գալիս նաև որպես դիրիժոր:
Նշենք, որ Ադրբեջանի ԱԳՆ մի շարք եվրոպացի և իտալացի երաժշիտների ներառել է «սև ցուցակի» մեջ, որով նրանք իրավունք չունեն մուտք գործել Ադրբեջանի տարածք: Ենթադրվում է, որ Ֆեդերիկո Մոնդելչը ևս կհայտնվի այդ ցանկում»: