Հայերը ցանկանում են ՌԴ դեսպանին դուրս հանել երկրից. ադրբեջանական մամուլ
ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը հայտարարել է, որ այն ինչ պլանավորում են հայերը մայիսի 16-ին իրականացնել' ուղեղում պարզապես չի տեղավորվում, քանի որ դա խախտում է էթիկայի բոլոր կանոնները: Նրա խոսքով' ինքն անելիք չունի Հայաստանում:
Այս մասին հաղորդում է Oxu.Az –ն հղում անելով Новости Армения-իին: Այս մասին համապատասխան հայտարարություններով է հանդես եկել նաև Արթուր Սակունցը:
«Մենք ուզում ենք ասել, որ Ռուսաստանը բռնապետություն է , իսկ դեսպանը բռնապետության ներկայացուցիչ: Թող հավաքի իրերն ու հեռանա, քանի որ նա այստեղ անելիք չունի»,- ասել է Սակունցը:
Հիշեցնենք, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանը հայտատարել է, որ ռուսական կողմը թույլ չի տա խաթարել հայ-ռուսական բարեկամական հարաբերությունները: