Բաքվում 5-ամյա տղան ինքնասպանության փորձ է արել անպատասխան սիրո պատճառով
Բաքվի Սաբայիլի շրջանում տեղի է ունեցել ինքնասպանության տարօրինակ փորձ: Այս մասին հայտնում է ANS PRESS-ը:
Փոխանցվում է, որ 5-ամյա Ֆ.Ա. ընդունել էր մեծ քանակությամբ դեղորայք՝ ինքնասպանության համար:
Երեխայի հորեղբայրը ոստիկաններին հայտնել է, որ 5-ամյա երեխան սիրահարվել էր իրենց հարևանի 12-ամյա դստերը, սակայն երբ նա սիրո խոստովանություն էր արել, աղջնակը նրան մերժել էր, որի արդյունքում էլ երեխան դիմել էր այդ քայլին:
Ոստիկանությունից հայտնել են, որ երեխան այժմ գտնվում է հիվանդանոցում և նրա կյանքին վտանգ չի սպառնում: