Իսրայելի ԱԳ նախարարը մեկնեկու է Բաքու
Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանը պաշտոնական այցով մեկնելու է Բաքու ապրիլի 29-ին: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն:
Փոխանցվում է, որ Ավիգդոր Լիբերմանը հանդիպում է ունենալու Ադրեջանի նախագահ Իլհամ Ալիևի, իր գործընկեր Էլմար Մամեդյարովի, խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովի, ինչպես նաև Բաքվում հրեական համայնքի ներկայացուցիչների հետ:
Նշվում է, որ պաշտոնական այցը տեղի է ունենալու ապրիլի 29-ին և տևելու է մինչ մայիսի 4-ը: