Թուրքիայում առևանգել են զինվորների
Թուրքիայի Դիարբեքիր նահանգում զինված անհայտ անձինք առևանգել են երկու սերժանտի: Այս մասին հայտնում է Oxu.Az-ը՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին:
Փոխանցվում է, որ դեպքը տեղի է ունեցել, երբ երկու սերժանտները ստուգել էին ավտոբուսի միջի մարդկանց փաստաթղթերը: Նշվում է, որ ավտոբուսը կանգ էր առել, քանի որ նրա ճանապարհը փակել էին ցուցարարները, որոնք դեմ են եղել մոտակա գյուղում ոստիկանական կետ կառուցելուն:
Զինված մարդիկ, առևանգելով սերժանտներին, դիմել են փախուստի:
Թուրքիայի պաշտպանության ծառայությունները անց են կացնում հատուկ օպերացիա` սերժանտներին գտնելու համար: