Վլադիմիր Վինոկուրը մեկնել է Բաքու (լուսանկար)
Ռուս հայտնի երգիչ Վլադիմիր Վինոկուրը մեկնել է Բաքու: Այս մասին հայտնում է oxu.az-ը:
Վինոկուրը համերգային ծրագիր է ունենալու Բաքվում: Փոխանցվում է, որ Վինոկուրին օդանավակայանում դիմավորել են Ադրբեջանի նախագահի դստեր ամուսինը, երգիչ Էմին Ագալարովը և Արազը:
Նշվում է, որ նրա համերեգային ծրագիրը տեղի է ունենալու «Հեյդար Ալիևի» անվան պալատում: