Դերասան Ռիչարդ Գիրին թափառաշրջիկի տեղ են դրել
Ֆրանսիացի զբոսաշրջիկը Նյու Յորքի փողոցներից մեկում հոլիվուդյան դերասան Ռիչարդ Գիրին թափառաշրջիկի տեղ է դրել և պիցցայով հյուրասիրել: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն` հղում անելով New York Post-ին:
Զբոսաշրջիկի խոսքով` ինքը զբոսնելիս է եղել Նյու Յորքի Կենտրոնական այգով, երբ տեսել է աղբարկղում ինչ որ բան փնտրող տղամարդու, ով տեսքից անտուն մարդու տպավորություն է թողել:
Ինչպես հետագայում հայտնի է դարձել այդտեղ պարզապես տեղի է ունեցել «Time Out of Mind» ֆիլմի նկարահանումները: Այդ ֆիլմի դերակատարներից է հանդիսանում նաև Գիրը: