Արդյո՞ք ՀՀ մշակույթի նախարարը հետևում է ռուս կոլեգային
Այսօր ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկու հետ հարցազրույցից պարզ դարձավ, որ վերջինս իր տանը ընդհանրապես անջատել է բոլոր տեղական հեռուստաալիքները:
Այսօր Պետական Դումայում կայացած հերթական նիստի ժամանակ ՌԴ պատգամավոր Վլադիմիր Ֆեդոտկինը բարձրացրել է տեղական հեռուստաալիքների մատուցած ցածրակարգ հաղորդումների և դրանց' մարդկանց վրա ունեցած բացասական ազդեցության հարցը: Ի պատասխան պատգամավորի բարձրացրած խնդրի, նախարարը պատասխանել է. «Կիսում եմ ձեր կարծիքը, ես ինքս ընդհանրապես անջատել եմ բոլոր հեռուստաալիքները, որպեսզի երեխաները չդիտեն»:
Ելնելով հայկական հեռուստաալիքներում տիրող իրավիճակից, կարելի է ենթադրել, որ ՀՀ մշակույթի և, ոչ միայն, նախարարները ևս դիմել են նույնատիպ քայլի: