Ես կյանքս աղքատության մեջ եմ անցկացրել. Երգչուհի Լարիսա Դոլինան իր անցյալի մասին
Հայտնի երգչուհի Լարիսա Դոլինան արդեն բավականին երկար ժամանակ է չի բողոքում իր ֆինանսական միջոցներից: Սակայն, նա դեռ հիշում է ոչ վաղ անցյալում ունեցած իր աղքատիկ կյանքը: Նա հիշում է, թե ինչպես է ապրել խիսափլված հանրակացարանում, որտեղ ապրում էր մոտ 20 ընտանիք: Նրա խոսքով' ինքը կյանքում հարուստ չէ ամենևին:Այս մասին հայտնում է Rambler.ru-ն:
«Գուցե դա նրանից է, որ ես սկսել եմ աշխատել ԽՍՀՄ-ում: Ես իմ կյանքի մեծ մասն աղքատության մեջ եմ անցկացրել: Ես այսօր չեմ ստանում «աստղային» գումարներ, սակայն այն ինչ ինձ անհրաժեշտ է' ես ունեմ: Այդ ամենը ես իմ աշխատանքով եմ վաստակել»: