Էրդողանն արժանի է Նոբելյան մրցանակի. Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հայտարարությունները
Թուրքիայում հայ համանքի ներկայացուցիչ Բեդրոս Շիրինօղլուն իր շնորհակալությունն է հայտնել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին' ապրիլի 23-ին կատարած հայտարարության համար: Այս մասին հայտնում է Regnum.ru-ն' հղում անելով worldbulletin.net-ին:
Շիրինօղլուն շեշտել է, որ Թուրքիայի վարչապետը արձագանքել է հայ համայնքի կողմից բարձրացված բոլոր հարցերին: Սա թերևս Թուրքիայում առաջին արձագանքն էր, այն էլ երկրի վարչապետի կողմից:
«Մենք բոլորս շնորհակալ են նրանից և այս ամենից հետո Էրդողանն արժանի է Նոբելյան մրցանակի: Ես կարծում եմ, որ նա արժանի է այն ստանալ: Հայերը նույնպես պետք է ցավակցեն, քանի որ պատերազմ էր ընթանում և այդ ժամանակ մեծ թվով մուսուլմաններ են սպանվել: Դա պայքար էր երկու եղբոր և 2 ընկերոջ միջև: Շատ ճիշտ կլիներ, որ երկու կողմերն էլ ներողություն խնդրեին միմյանցից»,- ասել է Շիրինօղլուն:
Հայ համայնքի մեկ այլ ներկայացուցիչ Ջերրի Խիրիմյանի խոսքով' Էրդողանի հայտարարությունը բոլորին լավ օրինակ կծառայի: «Ցավակցանքը դեռ այն չէ, ինչ իրականում պետք է արվի: Էրդողանի քայլը դրական է, չնայած ուշացման:Եթե նրա թեկնածությունը դրվի Նոբելյան մրցանակ ստանալու համար, ապա մենք կծափահարենք»,- ասել է Խիրիմյանը:
Լրագրող Մարգար Եսայանի խոսքով' Էրդողանի պայքարը Քուրդիսդանի բանվորական կուսակցության հետ արդեն արժանի է Նոբելյան մրցանակի:
Արամ Ատեշյան արքեպիսկոպոսի կարծիքով' Էրդողանի այդ քայլը պատմական : «Մենք ասում ենք «ԱՄԵՆ»` ի պատասխան Էրդողանի այն ասածին, որ հայերի հոգիները հանգչեն խաղաղությամբ»: