Ադրբեջանցին փորձել է իրականացնել ահաբեկչական գործողություն
Ադրբեջանցին փորձել է իրականացնել ահաբեկչական գործողություն: Նա փորձ է կատարել առևանգել Կոպենհագեն – Օսլո չվերթն իրականացնող շվեդական ինքնաթիռը: BBC – ի հաղորդմամբ, չստացված առևանգիչը եղել է Ադրբեջանի քաղաքացի Ռուսլան Մուսաևը: Նախօրեին Կոպենհագեն-Օսլո չվերթի ուղևորներից մեկը բղավել է, որ իր ուղեբեռում ռումբ կա:
Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել շվեդական Գետեբորգ քաղաքում, իսկ չարագործին ձերբակալել են ոստիկանության աշխատակիցները: Նույն աղբյուրի հաղորդմամբ, սա ինքնաթիռ առևանգելու Ռուսլան Մուսաևի առաջին փորձը չէ: 1993թ - ին նա իր ընտանիքի հետ Տյումեն-Սանկտ-Պետերբուրգ չվերթն իրականացնող ինքանթիռում էր:
Այն ժամանակ Ռուսլանը սպառնացել էր պայթեցնել ինքնաթիռը և պահանջել էր ուղևորվել ԱՄՆ: Նրա պահանջները մասամբ իրականացվել էին, ինքնաթիռը վայրէջք էր կատարել Ստոկհոլմի օդանավակայանում: Ռուսլան Մուսաևն ընտանիքի հետ քաղաքական ապաստան է խնդրել Շվեդիայից, բայց ձերբակալվել ու հանձնվել է Ռուսաստանին: