Իրանի Իսլամական Հանրապետությունում երեք մարդ է կախաղան հանվել դատախազին սպանելու համար
Իրանի Իսլամական Հանրապետությունում երեք մարդ է կախաղան հանվել: Կախաղանի համար պատճառ է հանդիսացել այն հանգամանքը, որ վերջիններս սպանել էին ԻԻՀ դատախազ Մուսա Նուրիին:
Itar Tass – ի հաղորդմամբ, հրապարակային մահապատիժն իրականացվել է Սիստան-Բելուջիստան նահանգի Զաբոլ քաղաքում: Այն իրակնացվել է սպանվածի հարազատների և քաղաքի բնակիչների աչքի առաջ:
Նույն աղբյուրի հաղորդմամբ, մահապատիժն իրականացվել էր այն նույն վայրում, որտեղ անցած տարի նոյեմբերին գնդակահարվել էին դատախազն ու նրա վարորդը:
Սպանված դատախազը համարվում էր նարկոտրաֆիկի և մաքսանենգության դեմ ամենաանզիջում և համառ պայքարողներից առաջատարը: