Հետաքրքիր փաստեր Մայքլ Ջեքսոնի կյանքից
Բոլոր աստղերն էլ ունեն տարբեր տարօրինակություններ կամ հետաքրքիր փաստեր կապված իրենց կյանքի հետ: Այսպես, օրինակ, Մայքլ Ջեքսոնը միշտ երազել է ունենալ ընտանիք, որը բաղկացած կլինի 14-15 անդամից, նրա ընտանիքում նա եղել է 7-րդը, 9 երեխաներից:
Մայքլը իր առաջին համերգը ունեցել է, երբ դեռ 5 տարեկան էր: Մայքլը ինքն իրեն փոփի արքա չի հռչակել, այլ այդպես նրան առաջին անգամ կոչել է Էլիզաբեթ Թեյլորը նրան ներկայացնելիս: Այս առիթով Մայքլը նշել է, որ սցենարի մեջ չի եղել այդպիսի նշում, այլ հենց Էլիզաբեթ Թեյլորը ինքն է Մայքլին այդպես անվանել:
Մայքլը իրականում հռչակված է եղել Արևմտյան Աֆրիկայի թագավոր: Մայքլը ունեցել է մի շարք հետաքրքիր, միգուցե և տարօրինակ սովորություններ:Օրինակ, երբ նա փոքր է եղել, սիրել է սարդերին թաքցնել իր քրոջ անկողնում: