Ձորն ընկած մեքենայի վարորդին տեղափոխում են «Արմենիա» բժշկական կենտրոն
Operativ.am-ի թղթակիցը զրուցեց Ալավերդիի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Գևորգ Ազարյանի հետ՝ Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ ավտոճանապարհին ձորն ընկած մեքենայի վարորդ Դավիթ Կոնինյանի առողջական վիճակն իմանալու համար:
Բաժանմունքի վարիչի խոսքով՝ հիվանդի վիճակը շատ ծանր է, գտնվում է կոմայի մեջ, ուստի հիվանդին տեղափոխում են Երևանի «Արմենիա» բժշկական կնետրոն:
-Հիվանդին տեղափոխող մեքենան նոր շարժվեց,- նշեց բժիշկը:
Բժշկի խոսքով՝ մինչ հիվանդին տեղափոխելը, որոշակի միջամտություններ չեն արվել, հիվանդին տեղափոխում են, որպեսզի համակարգչային տոմոգրաֆիայի և յամեր հետազոտության ենթարկվի:
Ինչ վերաբերում է ուղևոր՝ 50 ամյա Վարուժան Կոնինյանին, ապա բժիշկը նշեց, որ հիվանդը գտնվում է միջին ծանրության վիճակում. հիվանդի մոտ վերջույթների կոտրվածք է: