Սերգեյ Բեզռուկովը հրաժարվել է նկարահանվել ֆիլմերում
Հայտնի դերասան Սեերգեյ Բեզռուկովը ներկա պահին իրեն ամբողջությամբ նվիրել է թատրոնին: «7days.ru»-ի հետ ունեցած հարցազրույցի ժամանակ Բեզռուկովը խոստովանել է, որ չնայած այն հանգամանքին, որ բազմաթիվ առաջարկներ են եղել տարբեր ֆիլմերում նկարահանվելու, սակայն ինքն այժմ նախընտրությունը տալիս է թատրոնին:
Նրա խոսքով` իր համար առավել կարևոր է, որպեսզի գտնի հետաքրքիր նախագիծ, որն օգտակար կլինի ոչ միայն իր, այլ նաև իր հանդիսատեսի համար: Այս մասին հայտնում է «7days.ru»-ն:
Հիշեցնենք, որ Բեզռուկովին մեծ հայտնություն բերեց «Բրիգադա» սերիալը, որտեղ նա աչքի է ընկել իր փայլուն դերասանական խաղով: