Բաքվում երիտասարդը փախցրել է 60-ամյա կնոջը` ամուսնանալու նպատակով
Բաքվում երիտասարդը փախցրել է 60-ամյա կնոջը ամուսնանալու նպատակով: Այս մասին հայտնում է Oxu.Az-ը:
Ոստիկանությունից հայտնել են, որ ապրիլի 24-ին` տեղական ժամանակով 16:00-ին, ոստիկանություն է դիմել կնոջ քույրը և հայտնել է, որ իր քրոջը առևանգել է երիտասարդ` պսակադրվելու նպատակով:
Օպերատիվ գործողություններից հետո ոստիկաններին հաջողվել է գտնել երիտասարդին և կնոջը:
Այժմ անց է կացվում հետաքննություն` դեպքի մանրամասները պարզելու համար: