Երկրաշարժ` Թուրքիայում. բնակիչները խուճապի մեջ են
Թուրքիայի հարավ-արևմուտքում` Անթալիայում, տեղի է ունեցել երկրաշարժ: Երկրաշարժի ուժգնությունը եղել է 4 բալ: Այս մասին հայտնում է Rrend.az-ը` հղում անելով "Milliyet"-ին:
Ըստ Թուրքիայի սեյսմիկ ծառայության` երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով` ժամը 07:04-ի սահմաններում: Երկրաշարժը խուճապի մեջ է գցել բնակիչներին: Երկրաշարժի հիպոկենտրոնը եղել է 85 կիլոմետր խորության վրա:
Նախնական տվյալներով` տուժածներ և վիրավորներ չկան: