ԻԻՀ-ն պատրաստվում է միջուկային ծրագրի վերաբերյալ հասնել վերջնական պայմանավորվածությունների
Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստվում է միջուկային ծրագրի վերաբերյալ հասնել վերջնական պայմանավորվածությունների: Պայմանավորվածությունները կլինեն Արևմուտքի հետ: Իրանը նախատեսում է այդ ամենը իրականացնել երեք ամսվա ընթացքում: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով Ալի Լարիջանին՝ ԻԻՀ խորհրդարանի խոսնակին:
Լարիջանը նշել է, որ, եթե Արևմուտքը ազնիվ լինի, ապա հնարավոր է, որ Իրանի և նրանց միջև համաձայնությունը բավականաչափ արագ իրականացվի և արդեն երեք ամիս անց այն կայացած լինի: «Իրանը լրջորեն է վերաբերվում Արևմուտքի հետ բանակցություններին:
Արևմտյան պետությունները չպետք է կրկնեն իրենց նախկին սխալները: Նրանք պետք է իմանան, որ գործ ունեն ուժեղ երկրի հետ»,- իր խոսքում ավելացրել է Լարիջանը: Վերջում նա նաև հավելել է, որ ժամանակն աշխատում է ընդդեմ Արևմուտքի, մինչդեռ Իրանը շարունակում է զարգացնել իր միջուկային ծրագիրը: