387 աշակերտ հաղթող է ճանաչվել ընթերցանության օլիմպիադայում
Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ կազմակերպիչներն ասացին, որ ընթերցանության օլիմպիադայի դպրոցական փուլին մասնակցած Հայաստանի մոտ 1400 դպրոցի 6-րդ դասարանի աշակերտներից հաղթող է ճանաչվել 387-ը: Դպրոցական փուլին մասնակցել են այն աշակերտները, ովքեր նախապես գրանցվել են Dasaran.am կայքում: Ընթերցանության օլիմպիադայի կազմակերպիչների դպրոցական մրցույթի նախաձեռնող «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը նշեց, որ հաղթող աշակերտներին Reso Insurance ապահովագրական ընկերությունը կապահովագրի պատահարներից, Samsung ընկերությունը կնվիրի երեք համակարգչային սենյակ, «Գուրմէ Դուրմե»-ն կնվիրի շոկոլադ, իսկ արդեն մարզային փուլի հաղթողներին Ucom-ը կապահովի ինտերնետային կապով դասարանները:
Ըստ Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի էլ այս մրցույթն ուղղված է լուծելու ընթերցանության հետ կապված խնդիրները: