Այսօր` մայիսի 25-ին, շնորհավորանքներ է ընդունում հայ կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը
Վլադիլեն Ալեքսանդրի Բալյան (ապրիլի 25, 1924, Երևան), հայ կոմպոզիտոր։ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (1990)։
Կենսագրություն
Վլադիլեն Բալյանը ծնվել է 1924 թ. ապրիլի 25-ին, Երևանում։ Սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, այնուհետև՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարական (1952) և ստեղծագործական (1967) բաժիններում։
1952-54 թթ. եղել է Լենինականի Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանի տնօրենը։
1955-61 թթ. ղեկավարել է Հայաստանի խորեոգրաֆիկ ուսումնարանը։
1961-64 թթ.՝ Հայաստանի Ռադիոյի երաժշտական հաղորդումների գլխավոր խմբագիրը։
1964-66 թթ.՝ Հայֆիլհարմոնիայի տնօրենը։
1966 թ. ստեղծել է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը և մինչև 1972 թ. եղել է տնօրենը։
1972-75 թթ.՝ Հայպետէստրադայի գեղարվեստական ղեկավար և տնօրեն։
1981-86 թթ.՝ Հայաստանի ժողովրդական գործիքների համույթի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր։
Ստեղծագործում է տարբեր ժանրերում՝ սիմֆոնիկ, կամերային, երգչախմբային։
Հեղինակել է բազմաթիվ երգեր։ Հայաստանի Կոմպոզիտորների, Ժուռնալիստների, Մոսկվայի Հայերի միությունների անդամ է, 2001-ից աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային ակադեմիայի անդամ, «Հայաստան-Լիբանան» կազմակերպության նախագահ։ Պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով ( 2002)։ Արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի, 2011 թ.' ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը:
Ստեղծագործություններ
«Հազարան բլբուլ» բալետային սյուիտ
«Ամբոխները խելագարված» պոետորիա
Ռեքվիեմ՝ a capella երգչախմբի համար
«Սիրո անուն առեղծվածը» կամերային օպերա
«Ճակատագիր» կամերային օպերա
«3 էջ կնոջ օրագրից» ձայնի և դաշնամուրային տրիոյի համար
«Սերս գաղտնի թող մնա» ռոմանս
«Գյումրի-Լենինական»
«Կուզես լինիմ»
«Մուսալեռ»
«Քեզ հետ Հայաստան»
Operativ.am լրատվական կայքի խմբագրությունը շնորհավորում է մաեստրոյին` ծննդյան օրվա կապակցությամբ, մաղթում նորանոր հանճարեղ ստեղծագործություններ և քաջ առողջություն: