Ջեքը փրկեց տիրոջը
Թուրքիայի Մուղլա նահանգի Բոդրումի շրջանի առափնյա շրջանում սկսված ուժեղ ալեկոծության հետեւանքով կտրվել է ափին Անգլիայի քաղաքացի Քին Ուինսթոնին պատկանող փոքր զբոսանավի խարիսխի ճոպանը։
Ճոպանի կտրվելուց հետո զբոսանավը շրջվել է եւ սկսել ջրով լցվել։ Մինչ զբոսանավի տերը փորձել է նավում գտնվող պահեստային ճոպանով ափում մի տեղից կապել զբոսանավը, նավում գտնվող Ջեք անունով շունը նետվել է ծովը, հասել ափ եւ տիրոջ նետած ճոպանը ափ է հանել եւ ատամներով քաշել ճոպանը՝ փորձելով փրկել տիրոջ նավը։
Տեսարանը, թե ինչպես է շունը փորձում օգնել իր տիրոջը, հուզել է դեպքի ականատեսներին։