Սիրիայից արձակված ականանետային արկերն ընկել են Թուրքիայի տարածք
Սիրիայից արձակված ականանետային արկերն ընկել են Թուրքիայի տարածքում: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը:
Փոխանցվում է, որ արկերն արձակվել են ապրիլի 24-ին Սիրիայի տարածքից և ընկել են Հաթայ նահանգում: Տուժածների և զոհերի մասին չի փոխանցվում:
Թուրքական կողմը դեռևս չի մեկնաբանել այս դեպքը:
Հիշեցնենք, որ 2011թ. Սիրիայում մինչ այսօր ընթանում է քաղաքացիական պատերազմ, որի հետևանքով զոհվել է արդեն 140 հազար մարդ, ավելի քան 4.2 մլն մարդ փախստական է դարձել: