Հայերի հասցեին Թուրքիայի ցավակցությունը չպետք է գնահատվի որպես թուլություն. Թուրքիայի ԱԳՆ
Թուրքիայի ցավակցությունը 1915 թվականին զոհված հայերի հասցեին չպետք է գնահատվի որպես թուլություն: Այս մասին թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն:
«1915 թ. դեպքերի ընթացքում զոհված հայերի հասցեին Թուրքիայի ցավակցությունը ոչ թե թուլություն է, այլ բարձր մշակույթի ցուցանիշ»,- հայտարարել է Դավութօղլուն:
«Յուրաքանչյուր ժողովուրդ հիշողություն ունի, սակայն դա չի նշանակում, որ 1915-ի իրադարձությունները պետք է օգտագործվեն քաղաքական նպատակներով»,-հավելել է Դավութօղլուն:
Փոխանցվում է, որ վերջում Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան Հայաստանից ցավակցություն չի սպասում՝ կապված «ԱՍԱԼԱ»-ի կողմից թուրք դիվանագետների սպանությունների հետ: